▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանը մեղք չունե՞ն»

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի գրառումը. «Իսկ Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանը ասելիք/մեղք չունե՞ն
Եթե Երևան-Գյումրի ճանապարհը մի 10 տարի է կառուցվում է բայց դեռևս բաժանարար գոտի չունի,
Եթե ՆԳՆ-ն չունի ռազմավարական պատկերացում, թե ինչպես իջեցնել ճանապարհային մահացիությունը,
Եթե միջքաղաքային միկրոավտոբուսները վերակահավորվում են այնպես, որ նստարանները նորմալ չեն ֆիքսվում,
Եթե միկրոավտոբուսներում (անգամ բնակավայրից դուրս) որևէ մեկը չի ամրակավում,
Ապա ունենալու ենք զոհեր ու շատ զոհեր։ ԵԽ տարածքում մենք ճանապարհային զոհերի տոկոսով բացարձակ առաջատարն ենք։
Հ.Գ. Ամեն վթար ունենում է մեղավոր վարորդ(ներ)։ Իսկ Ենթակառուցվածքների ու երթևեկության անվտանգության պատասխանատու մարմինները մեղքի բաժին չունե՞ն։
Գնել Սանոսյանը չունի՞ ասելիք ճանապարհային անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների տխուր վիճակի մասով։
Վահե Ղազարյանը չունի՞ ասելիք ճանապարհային երթևեկության անվտանգության քաղաքականության բացակայության մասով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին