▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ՄԻԵԴ-ի կողմից երեկ կայացված որոշմանը, ըստ որի մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ նախկին 3 դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու եւ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին, նշեց.

«Դե բացի մեզանից բոլորը նման ակնկալիք ունեին, մենք նման ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի, եւ ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Դա պարոն Թովմասյանի եւ նրան մերձ տարբեր լրատվամիջոցների եւ գործիչների ցանկությունն է՝ այդ փոթորիկը մի բաժակ ջրում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեր վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Իսկ հարցին, թե Հրայր Թովմասյանն այդ ճանապարհո՞վ է գնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իմ հարցազրույցի ժամանակ ստեղ լույսը անջատի, որ ես հարցազրույց չտամ, ինքը դա կանի, որովհետեւ ինքը դրա փորձը ունի, ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում,  չեմ ուզում ավելի մանրանամ, բայց վստահ եմ, որ ինքը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին