Ֆեյսբուքյան օգտատերերը «Գնում ենք Գառնի` դատարկելու սրճարանի ավազը» վերնագրով հաղորդագրություն են տարածել` գրելով.
«Կիրակի ժամը 10-ին առաջին Մասիվի Մերսեդեսի մոտ:
Մարդավարի չեն հասկանում` ուրիշ ձևով կհասկացնենք: Ձեզ հետ բերեք ցելոֆանե տոպրակներ»:
Հիշեցնենք, որ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սրճարան բացելու գաղափարին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեմ չէ: Նրա խոսքով` եթե հնագիտական շերտին չեն դիպչում, վնասում, կարելի է և կառուցել: