▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնթունիքի և մարզերի հանրային սննդի մի շարք այլ կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N95 որոշման համաձայն՝ այսօր՝ 29.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի հետևյալ օբյեկտների գործունեությունը՝

Ա/Ձ «Ռոզա Մկրտչյանը», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 3/1 

Ա/Ձ «Մարիամ Մուրադովա», Արմավիրի մարզ, գ. Սարդարապատ 

Ա/Ձ «Առնակ Պետրոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 37 

Ա/Ձ «Ելենա Սարգսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 6ա 

«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39 

/filemanager/uploads/2020/05/week-5/Gntuniq.jpg

Ա/Ձ Համլետ Աբրահամյան, Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Երևանյան խճ. 7) 

Ա/Ձ Հերմինե Միկիչյան, Տավուշի մարզ, գ. Արչիս 

Կնյազ փարոս Ա/Կ, Շիրակի մարզ գ. Ախուրյանի Գյումրու խճղ. 11։

Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ չի պահպանվել  սեղանների ու անձանց սոցիալական հեռավորություն, չեն պահվել հաճախորդներին ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ կատարելու գրանցամատյաններ, ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ չեն դրվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված աղբամաններ:

Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի: 

 

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում  24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572  ստուգում։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին