▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե հասկանու՞մ եք՝ ում և ինչ եք ասում». Վահան Արծրունի

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Վահան Արծրունին սոցկայքի իր էջում գրել է.

«Գոնե հասկանու՞մ եք՝ ում և ինչ եք ասում, ախր։


     Բժիշկ-գիտնականն ընդամենը հորդորել է իշխանություններին՝ ավելի հետևողական լինել հակահամաճարակային միջոցառումներն անցկացնելու գործում։ Ի պատասխան՝ ոստիկանական միջամտություն, մեղադրանքը՝ խուճապ եք առաջացնում։ Բժիշկն իր մարդասիրական առաքելությունից չի կարող հրաժարվել որևէ պարագայում, բայց պարզվում է, որ որոշ դեպքերում դա կարող է դատապարտելի լինել։
     Նույնիսկ դժվարանում եմ գնահատական տալ այս ամենին»:

Հիշեցնենք, որ ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով  ըստ էության զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն  եւ եռուզեռ: Ոստիկանությունից պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է  ՀՀ վաստակավոր բժիշկը: Ի դեպ, նրա գրառումը հրապարակվել է բազմաթիվ կայքերում, որոնցից մի քանիսը նույնպես հեռացրել են այդ գրառումը:

Առավոտ թերթի հետ զրույցում պարոն Սահակյանը շեշտել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարկ է համարեց նշել հետեւյալը. «Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության  նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Կենտրոնի ոստիկանությունից երկու երիտասարդ եկան եւ շատ հարգալից ասացին, որ իմ հոդվածը խուճապածին է: Բացատրեցի, որ ես ասել եմ նույնը, ինչ կառավարությունը, բայց մեկ է՝ իրենք, ասելով, որ մինչեւ քանի տարի ժամկետով ազատազրկման մասին է խոսքը, պահանջեցին, որ ջնջեմ, ինչը եւ արվեց; Հետաքրքիրն այն  է, որ սա իմ առաջին ելույթը չէր: Մի քանի օր առաջ պահանջեցի, որ պետք է դպրոցները փակել, եւ Կառավարութունը մեկուկես ժամ հետո նույնը արեց: Հիմա սա, ինչ  ասել եմ, նախարարն էլ է ասել: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում գրառման մեջ, միայն զարմանում  եմ այն մարդկանց վրա, որոնք ուղարկել են այդ  երիտասարդ սպաներին: Ճիշտ է, նրանք ինձ հետ շատ հարգալից էին եւ հետո իրենք հրաման էին կատարում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին