▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռա՞նք, ճվա՞նք, մեզ կտրե՞նք․․․Նիկոլ Փաշինյան

Գոռա՞նք,  ճվա՞նք, մեզ կտրե՞նք․․․Նիկոլ Փաշինյան

«Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ամբողջ խնդիրն էն ա, որ մեր իմացած բառապաշարով ուզում ենք նկարագրել տեխնիկական պարամետրեր, ուզում ենք նկարագրել՝ պատուհանը լավն ա՞, թե՞ չէ: Երբ ասենք՝ լավ պատուհան, 90 տոկոսում ստանալու ենք վատը, որովհետև տեխնիկական աշխարհն էս լեզուն չի հասկանում, տեխնիկական աշխարհն ունի իրա լեզուն, իսկ մենք դա չգիտենք: Եկենք խոստովանենք, որ մենք չգիտենք ու հասկանանք՝ ոնց սովորենք: Գոռանք, ճվանք, մեզ կտրենք, կտրուկ գործողություն անենք, չի լուծվելու, պետք է սովորենք լեզուն, որը չգիտենք»,- ասաց նա:

Թարմացված․ Կառավարության նիստի ժամանակ շարունակելով դպրոցների, մարզադպրոցների շինարարության ու շահագործման ժամկետների թեման՝ վարչապետ Փաշինյանը դիմեց ԿԳՄՍ նախարարին. «Ուզում եմ պատուհանին, ծորակին, ցնցուղին անդրադառնամ: Համոզված եմ, որ մենք չենք կարողանում նկարագրել, էդ կարողությունները չունենք, որ մեզ է՛ս պատուհանն է պետք, մինչդեռ տեղադրվում են պատուհաններ, որ արանքից փչում է, տեսքն էն չի: Էստեղ են մեր պրոբլեմները: Մինչև էս հարցը չլուծենք, սենց ենք ըլնելու»,- նշեց Փաշինյանը:

Թարմացված․ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ դպրոցների, մարզադպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին ու շահագործման հանձնելու հստակ ժամկետներին. «Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ծանրամարտի մարզադպրոցն, օրինակ, ե՞րբ է հանձնվելու աշակերտներին... Պրակտիկայում ի՞նչ ենք տեսնում՝ շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ չի հասել, երկրորդ, շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ չի հասել, հոսանքը չեն միացրել, երրորդ, շինարարությունն ավարտվել է, գույքը հասել է, հոսանքը միացրել են, բայց ջուր չկա, էլի կարամ շարունակեմ: Ինձ համար շահագործման ժամկետն էն ա, երբ աշակերտները մտնում են էնտեղ ու նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում»:

ԿԳՄՍ նախարարը զեկուցեց, որ կոնկրետ Ջրառատի դպրոցը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա ապրիլի 30-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին