▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարար համայնքը կառավարության թիվ մեկ դաշնակիցն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր ելույթը գործարարների պատվին կազմակերպված ամանորյա ընդունելությանը։

«Իմ խոսքը գործարարների պատվին կազմակերպված ամանորյա ընդունելությանը»,- գրել է վարչապետը:

«Գործարար համայնքը կառավարության թիվ մեկ դաշնակիցն է: Ինձ համար մեծ պատիվ և հաճելի է ձեզ հետ հանդիպել բարձր տրամադրությամբ: Ես եկել եմ ձեզ շնորհակալություն ասելու: Մենք հույս ենք դնում ձեզ վրա: Ուզում եմ հույս հայտնել, որ 2020-ին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո հարկային համայնքին կիմանան նոր մարդիկ:

Միայն աշխատանքով է հնարավոր լուծել ՀՀ-ի, մարզի, ընտանիքի առաջ ծառացած խնդիրները: Մենք կապացուցենք, որ արդար քրտինքով հնարավոր է վաստակել ոչ միայն հաց, նաև հարստություն ՀՀ-ում»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն ասել է, որ այսօր` այս տոնական օրով չի խոսի դժվարությունների մասին:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին