Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը դիմեց հայ գործարարներին. «Ձեր անձնական ու հանրային պատասխանատվությունը՝ ձեր մեծ ու փոքր փորերով ու գլուխներով, չի համապատասխանում ձեր ունեցվածքին: Դուք միայն 10 տոկոսի փողերով չեք հարստացել, դուք հարստացել եք ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով, հարստացել եք նաև Արցախով, որն այսօր, այս պահին գոյություն չունի, որի ճակատագրին Հայաստանում արժանանալու եք դուք, եթե այսիպիսի կեցվածք շարունակեք որդեգրել: Նա գործարարներին դիմելով նշեց, որ վերջիններս պետք է հիշեն՝ հարստացել են ժողվրդի, հայրենիքի հաշվին: «Գիտենք, որ ծառայում եք այս ռեժիմին, առանձնակի զրույցներում ասել եք դա անամոթաբար երեսիս նայելով: Ասել եք, որ ձեզ ճնշում են, որ դուք վախենում եք, որ ձեր ունեցվածքի ինչ-որ հատված կկորցնեք: Ինչու եմ ասում անամոթաբար, որովհետև ձեր դիմաց կանգնած է եղել մի մարդ, որը չի վախեցել իր կյանքը կորցնելուց, դուք ամաչում և վախենում եք ձեր մի քանի խարդախությամբ կամ ոչ վաստակած կոպեկները կորցնելո՞ւց: Ձեզ վրա դա էժան չի նստելու, եթե ժամը հասավ անուն առ անուն ենք գալու ձեր հետևից: Դուք պետք է հանգիստ չունենաք մեր երկրում: Եթե հանգիստ չունեք այս ռեժիմի կողմից, որոնց 10 միլիոն դրամ տալիս եք, որ ազատվեք ամեն ինչից, ինչպես ինքներդ եք խոստովանել: Այսօր ձեր պարանոցից կապելու են քրեականացման օրենքը, և տանելու են այնտեղ, որտեղ ձեր արժանի տեղն է լինելու: Դուք վախկոտ եք, տղամարդկություն չունեք: Ձեր ընտանիքի հանդեպ էլ չունեք տղամարդկություն, վախենում եք ամեն ինչից: Մարդիկ, որոնք առանձին խնդրում, աղաչում էիք այս պայքարն սկսելու, որովհետև այդպես այևս անտանելի է ձեզ համար, փախաք: Դուք փախաք, տղերք, մենք մնացինք, հուսամ` երկար չեք փախչի»: |
«Գործարարներ` մեծ ու փոքր փորերով ու գլուխներով, դուք հարստացել եք նաև Արցախով»․ Բագրատ Սրբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet