▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարկվել է forvictory.am քառալեզու միասնական տեղեկատվական հարթակը

Հարթակը ստեղծվել է մի շարք անհատների կողմից  և միտված է մեկ վայրում ներկայացնել այս օրերին տարածվող ողջ տեղեկատվությունը՝ անհրաժեշտ իրերով կիսվելու, արյուն հանձնելու, գումարով աջակցելու եւ հավաստի լուրեր տարածելու վերաբերյալ:

Կայքը հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

Հարթակում օպերատիվ կերպով կատարվում է տեղեկատվության հավաքագրում, ճշտում այնուհետև նոր հրապարակվում է:

Հատկանշական է, որ Կայքը ակտիվ գործարկվում է ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից։

Կայքը ունի բազմակողմ հնարավորություններ: Այցելուները անմիջապես կայքից կարող են ուղարկել հաղորդագրություն նոր սկսվող նախաձեռնության կամ այդ պահին պարագաների անհրաժեշտության վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին