▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործի 60-70 տոկոսն արված է. Իշխան Սաղաթելյան

«Գործի 60-70 տոկոսն արված է»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ փոխխոսնակ «Դիմադրություն» շարժման առաջնորդ  Իշխան Սաղաթելյանը։

«Առաջիկա օրերին չորս ուղղությունով ամբողջ Կենտրոնը, նաև Կենտրոնի շրջակայքը ձեր տրամադրության տակ է»,- հավաքվածներին դիմելով՝ ասաց նա։

«Մի պահ պատկերացրեք՝ էս չորս խումբը դառնում է ութ ու էդ ութը՝ տասներկու․․․ Ամբողջ քաղաքը վերցնում ենք հենց այդ օրը»,- նշեց նա։

Սաղաթելյանի խոսքով` մայիսի 7-ին՝ ժամը 13-ին Վանաձորում տեղի կունենա հանրահավաք։ Առավոտյան ժամը 9։30 Աշտարակի խճուղուց ավտոերթով դեպի Վանաձոր կգնանք․ ճանապարհին կանգառներ էլ կլինեն։ Նույն օրը ժամը 12-ին Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթ, որին կմասնակցեն միայն կանայք ու աղջիկները։ Ժամը 13-14-ը Երևան քաղաքում բարձր երաժշտությամբ շրջեն մեքենաները, սակայն պետք է հնչեն բացառապես երկու երգ` «Արցախն է կանչում» և «Զարթնիր, լաո»։ Իսկ երեկոյան` ժամը 18-20։00-ն տեղի կունենա մշակութային միջոցառում. 20։00 հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին