▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործի են դրել լինգեր, մետաղյա ձողեր, քարեր, մուրճեր. կան վիրավորներ. մանրամասներ` Երևանում տեղի ունեցած մեծ ծեծկռտուքից

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 13-ին, ժամը 21.14-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ին Լուկաշինի փողոցի 1-ին շենքի մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճել են 18 եւ 22 տարեկան երկու երիտասարդ, այնուհետեւ վեճին միացել են նրանց ընկերները: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տեւական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, ինչը զուգորդվել է իրար նկատմամբ բռնություն գործադրելով՝ քարով, մետաղյա ձողով եւ մուրճով փոխադարձ հարվածներ հասցնելով։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել երկու քաղաքացի։

Ժամը 23.00-ին Մաշտոցի ոստիկանները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել չորս երիտասարդի։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին