▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Արցախի խնդիրն ավելի լայն է, քան հայ-ադրբեջանական հարց։ Եթե հայ-ադրբեջանական հարթության մեջ այն քննարկենք, ապա այն լուծում չունի, չեն էլ թողնի։ Ուկրաինայի դեպքերը վկա։
2020-ին մենք պարտվել էինք մինչև պատերազմի սկսվելը՝ դիվանագիտության դաշտում, կամ դրա բացակայության պատճառով, կամ, ավելի ճիշտ, գործող վարչապետն ամեն ինչ, անգամ անհնարինն, արել է, որ պատերազմը սկսվի և մենք էլ միայնակ մնանք մեր դեմ ձևավորված մեծ կոալիցիայի դեմ։ Կան հիմքեր ենթադրելու, որ դա հատուկ է արվել։
Ստեղծված իրավիճակից ելքեր որոնել էլ աշխարհում ընթացող աշխարհակարգի տրանսֆորմացիաների կոնտեքստում է լինելու։ Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին