▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոտիս վերադարձնելն ինձ համար կյանքի նպատակ էր. Արթուր Աբրահամ

Բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը  Հայաստանում է և հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Արթուր  Արքան պատմել է իր վերջին երկու մենամարտերի մասին, ասելով, որ իր համար կյանքի նպատակ էր գոտին վերադարձնելը, որին հասնելու համար անտեսել է ձեռքի վնասվածքը: Ավելին` նրա աջ ձեռքի վնասվածքի մասին նույնիսկ մրցավարները տեղյակ չէին, քանի որ այդ պատճառով հնարավոր է մենամարտը  չկայանար:

Նշենք, որ  հայրենիքից հեռու գտնվող Արթուր Աբրահամը շատ է կարևորում հայերի միասնականությունը և այդ  պատճառով է իր վերանվաճված գոտին բարձրացնելու պատիվը վստահել է Վիտամին ակումբի անդամ Գարիկ Պապոյանին: Արթուրի խոսքով` ինքը և շատ հայեր սիրում են, թե Գարիկին, թե Վիտամին ակումբը, և իմանալով, որ տղաները ներկա էին լինելու իր մենամարտին նման որոշում էր կայացրել:

Հիշեցնենք, որ  սա առաջին դեպքը չէ, երբ Արթուր  Աբրահամը և  Վիտամին ակումբի տղաները միմյանց  սատարում են: Օրեր առաջ եվրատեսիլյան թոհ ու բոհի ժամանակ բռնքամարտիկը ֆեյսբուքյան  իր էջում Արամ Mp3-ի օգտին քվեարկելու  կոչեր  էր արել:

Նշենք, որ Արթուր Աբրահամը հյուրընկալվել է Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդմանը և շուտով նրա բացառիկ հարցազրույցը տեսնելու հնարավորություն կունենաք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին