Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար ամիսներ առաջ ոստիկանության բաժին տարված Սամվել Վարդանյանն, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր մի հատ վիդեո աչքովս ընկավ, հանրապետականներից պատգամավոր Աննա Մկրտչյանն ասում ա, թե ովքեր են բերել նիկոլին, ավելի ճիշտ թվարկում ա ու առաջին հորիզոնականում դնում ա նրանց, ովքեր ակտիվ կամ պասիվ մերժում էին Սերժին։
Ես` որպես Սերժին մերժող ու արդարացիորեն մերժող մարդ, այսինքն էդ արատավոր բարքերը, կոռուպցիան, խծբ֊ն և այլն, մարդ ով ցավոք նաև մասնակցել ա խեղափոխությանն ու ամիսներ անց միայն հասկացել, չգիտեմ երկար֊բարակ անդրադառնամ Աննայի ասածին, թե հեգնական ժպիտով անցնեմ կողքով։ Ոչ էն ա ստացվում, ոչ էն։
Այսինքն` բերիք գցիք իմ ջեբը, էլի։
Հիմա, կներեք իհարկե էլի, ես կարայի որպես 23-24տարեկան քաղաքականությունից, քաղաքագիտությունից լավ չհասկացող, բայց գիտակցող որ շատ բան ճիշտ չի երկրում, նիկոլին լավ չճանաչող երիտասարդ մասնակցեի դրան, մտածելով որ իմ երկրի լավն եմ ուզում Սերժին ճանապարհելով, բա Սերժ Սարգսյանի, ավելի ճիշտ էդ ժամանակվա ԱԱԾ-ն, Ոստիկանությունը ուր էին, բա դուք էլ ախր հո նիկոլին գիտեիք, բա ջրցաններն ու և այլնը ո՞ւր էին, բա ինչո՞ւ բնում չխեղդվեց էդ ամենը, բա հանրապետական պատգամավորներն ինչի՞ համար քվեարկեցին, թե՞ իրանք էլ էին իմ պես խաբնվում, բա էդ պահի էլիտան ո՞ւր էր։
Բա ի վերջո իմ պես, այսինքն որոշակի IQ ունեցող, մտածող, գոնե որոշ չափով վերլուծող, երկրի համար մտահոգ երիտասարդների հետ աշխատանքներ ինչի՞ չէին տարվել մինչև «հեղափոխությունը», գուցե բացատրվեր շատ բան ու հասկանայի՞նք եթե տենց ամպերից իջած էին հանրապետականները, մենք էլ չէինք հասկանում։ Ասե՞մ ինչի չէին տարվել, որովհետև իմ տեսակը ձեռք չէր տալիս օրվա իշխանությանը` հանրապետականներին, որովհետև իմ տեսակն ընտրությունների ժամանակ սկզբունքորեն տասովշիկ չէր աշխատի, որովհետև իմ տեսակի մտքում եթե անհարմար հարց առաջանար, տալու էր, որովհետև իմ տեսակի համար царь и Бог եր չկան, որովհետև իմ տեսակի համար սխալը սխալ ա, որովհետև իմ տեսակն իրա տեսակը չէր փոխի երբեք թաղապետարանում/քաղաքապետարանում/այլ պետական հիմնարկում/երիտթևում մի գործի տեղավորվելով։
Իմ տեսակն իհարկե հասկանում ա որ Սերժ Սարգսյանին ու նիկոլ փաշինյանին չես համեմատի, ընդհանրապես, բայց ես նաև հարցեր ունեմ, շատ ու եթե ես իմ հարցերը, պրետենզիաները, քննադատությունը մի կողմ եմ դնում մտածելով որ էսօր մի դաշտում ենք, միավորվում ենք հանուն հայրենիք ունենալու գուցե Աննա Մկրտչյաննե՞րն էլ դադարեն իմ ու իմ պեսների ջեբը գցել կատարվածը։ Դասականի ասած համ սիրուն չի Աննա ջան, համ էլ գեշ ա։
Հ.Գ. շաաատ ավելի երկար կարող էի գրել, շատ կետերի անդրադառնալ, բայց իմաստը ախր էս պահին ո՞րն ա»։
«Գուցե աննամկրտչյաննե՞րն էլ դադարեն իմ ու իմ պեսների ջեբը գցել խեղափոխությունը». Սամվել Վարդանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet