▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուչիի հայ դեմքը կրկին Միլանում է, պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը

Արդեն մի քանի օր է Գուչիի հայ դեմքը՝ Արմինե Հարությունյանը կրկին Միլանում է և ակտիվորեն պատրաստվում է համաշխարհային բրենդի նոր ցուցադրությանը:

Մոդելը ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջում ու ներկայացնում ցուցադրության նախապատրաստական աշխատանքները:

Հիշեցնենք, որ աղջիկը գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել: «Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ: Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմել էր Արմինեն:

Նրա խոսքով՝ քասթինգին շատ են կարևորել բնական տեսքով ներկայանալը: «Սովորաբար քասթինգներին ներկայանում են բարձրակրունկներով, բայց իրենք ասել էին, որ ներկայանանք ցածրակրունկ կոշիկներով, արտասովոր ձևով չքայլենք, ներկայանանք այնպես, ինչպես առօրյայում: Gucci-ն առանձնանում է նրանով, որ գնում է դեպի բնականը: Այդ իսկ պատճառով քասթինգը հանգիստ անցավ: Քասթինգը հենց Ալեսանդրո Միկելեն էր անցկացնում: Հաճելի էր լինել այնտեղ,- ասաց երիտասարդ հայուհին, որը քասթինգի ժամանակ հասցրել է տպավորել իր արտասովոր կոշիկներով»:

Աբյուր՝ galatv.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին