▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել․ Նաիրա Զոհրաբյանը հեգնում է

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել

Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած, ինձ բարևած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած մարդկանց մասսայական բզբզում: Ոստիկանական բաժանմունք են հրավիրում էս օրերին ԱԱԾ-ի դիմաց, դատարանի մատույցներում ինձանից մի քանի մետր շառավղով գտնվող անձանց ու ահա այստեղ սկսվում է կինոյի ամենադրամատիկ մասը:
Եվ այսպես, հարցաշար, որ ուղղում են իմ պարագծի տարածքում հայտնված և իմ ռադարների տիրույթում ֆիքսված մադկանց:
Հարց առաջին` ի՞նչ կապ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ: Հարց երկրորդ` ի՞նքն է զանգել և ձեզ ասել գաք ԱԱԾ-ի դիմաց կամ դատարան:


Հարց երրորդ` ԲՀԿ-ից է՞լ ում եք ճանաչում:
Հարց չորրորդ` ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից ձեզ գումար տվե՞լ են, ասենք, պլակատ բռնելու կամ բուկլետ բաժանելու համար:
Հարց հինգերորդ` հիմա որ ստեղից դուրս գաք Նաիրային կարողա՞ զանգեք:
Ու ահա այսպիսի դաուն հարցերի մի կույտ:
Անկեղծ, խղճում եմ էն օպերներին, որոնց էս շոգին ստիպում են նվաստացուցիչ ռիտուալներ իրականացնել:

Ոնց որ չե՞ք հասկանում հա՞, որ չեք կարող պեղել մեկին, որը կասի, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն ձայն բերելու համար գումար է տվել կամ խոստացել։ Չեք կարող ոչ թե այն պատճառով, որ վատ օպերներ եք, այլ որ նման բան ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎէ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ժամանակ:
Որովհետև, երբ որևէ մեկը ինձ քվե տալու համար փոխհատուցում է ակնկալել, դա ինձ ահավոր վիրավորել ու ջղայնացրել է ու ես պրինցիպիալ չեմ ուզել, որ էդ մարդը իմ օգտին քվեարկի: Որոհետև ես լավ քաղաքական գործիչ ու լավ պատգամավոր եմ ու ցանկացած քաղաքացի, այո, պիտի ուզենար, որ մեր երկրում իմ նման գործիչները շատ լինեին:
Սա` էս մասով, բայց դուք շարունակեք փնտրել: Կառլենչիկին չմոռանաք՝ հետը մանկապարտեզ եմ գնացել, ու ոնց որ մտաբերում եմ՝ փող տվեցի, որ իրա կակաոն ես խմեմ:
Հա, էն օրն էլ Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել: Բայց ոնց որ թե Գուգուշիկը ԲՀԿ պլակատով չէր ու չէր գոռում Զ-Ո-Հ-Ր-Ա-Բ-Յ-Ա-ՆՆՆՆ:
Էս ի՞նչ օրն եք ընկել, էս ի՞նչ մեղկ եք, էս ի՞նչ ողորմելի եք դուքքքքքք:
Հա, վայ, մոռացա: Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից ու բուլկի ծախողն ասաց, որ ընտանիքով ինձ են ընտրել:
Էս ոնց որ լավ չեք աշխատում, հը՞:
Բուլկի ծախողը, իմ տեղեկությամբ, դեռ չի կանչվել հարցաքննության:

Հ. Գ. Ի դեպ, ասեմ, որ էս ամենը մի դրական կողմ ունի: Էս ամեն ինչն անցնելու է ու շատ արագ, որովհետև Հայաստանն անգամ ավտորիտար դառնալու ռեսուրս չունի: Բայց ես սկսել եմ էս ամենի մասին գիրք գրել, որը հաստատ բեսթսելլեր է դառնալու:
Էնպես որ,Լևոն Ջավախյան ջան, արձակ գրելու իմ տաղանդը վերջապես պետք եղավ:

Առողջ եղեք»:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին