Գործարար, ոչ վաղ անցյալում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, այժմ արդեն՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պատրաստվում է տոնել իր նոր նշանակումը։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գուրգեն Արսենյանը այդ իրադարձությանը նվիրված մեծ հավաքույթ է կազմակերպելու։
Օգոստոսի 23-ին, երեկոյան, նա պատրաստվում է մեծ շուքով տոնել իր դեսպան նշանակվելը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։
Հիշեցնենք՝ «Ֆլորենս»-ը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին։