«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը ԱԱԾ են կանչվել։

Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեև, Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։
Աղբյուրը նաև գրում է, որ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


