▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուրգեն Խաչատրյանի փախուստի գործով բերման ենթարկվածներ կան

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու համար իշխանությունները եւ մասնավորապես ԱԱԾ-ն գերագույն ճիգեր են գործադրում։ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ամեն գնով հայտնաբերել նրան, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։

hraparak.am-ն է գրում և նշում, որ ըստ ամենայնի, առաջին հերթին կպատժվի ԱԱԾ տնօրենը՝ Էդուարդ Մարտիրոսյանը, ում պաշտոնանկ կանեն եւ թերեւս՝ նրա փոխարեն կնշանակվի երեկ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված 29-ամյա Արգիշտի Քյարամյանը։ 
Սակայն վարչապետի հրահանգը կատարելու համար ԱԱԾ-ն հուսահատ քայլեր է ձեռնարկում։ Մենք տեղեկացանք, որ երեկ ԱԱԾ-ն բերման է ենթարկվել մի քանի անձանց, որոնց կասկածում է Գուրգեն Խաչատրյանի հետ կապերի մեջ։ Նրանք առայժմ ձերբակալված չեն եւ  մեղադրանք առաջադրված չէ, սակայն նրանց կասկածում են Գուրգեն Խաչատրյանի փախուստը կազմակերպելու հարցում, չնայած դրա հետ կապված ապացույցներ չունեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին