▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողացել են Համայն վրաց պատրիարքի կնիքը և ֆաքսիմիլեն

Գերմանիայում բուժման ընթացքում պատրիարքարանից գողացել են Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի կնիքը և ֆաքսիմիլեն,-այս մասին հայտարարել է վրաց աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Պատրիարքարանում աղբյուրների փոխանցմամբ՝ կնիքը և ֆաքսիմիլեն օգտագործվել են Գերմանիայում և Ավստրիայում փետրվարի 9-ին թեմերի ղեկավարներին նշանակելու համար: Նշվում է, որ եթե պատրիարքը մահանար վիրահատության ժամանակ, պատրիարքարանում պետք է հայտարարեին ժառանգորդին:


«Դա կլիներ, իհարկե, պատրիարքի կեղծված հրամանը»,- նշել է աստվածաբանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին