▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

Հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոց 33 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում յուրացման դեպք է տեղի ունեցել և կա կասկածյալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մխիթարյանի գլխավորությամբ։

Տեղում «Գրանդ Քենդի» ՍՊԸ տնօրեն Արմեն Բ․-ն հայտնել է, որ ընկերության վարորդ-առաքիչ Արտակ Ա․-ն օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված 1 մլն 455 հազար 581 դրամի պաղպաղակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին