▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրազ եմ գալիս». Նաիրա Զոհրաբյան

 

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ անկախության հռչակագրին, ուր ասված է՝
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…


Եւ ահա Սահմանադրության այս նախաբանը հանելու համար էլ արվելու են սահմանադրական փոփոխությունները։
Չմոռանանք, որ Ալիևն էլ էր խոսել Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։
Գրազ եմ գալիս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին