NASA-ի նոր հետազոտության համաձայն` Գրենլանդիայի սառցադաշտերը հալչում են ավելի արագ, քան կանխատեսվում էր: Դա կարող է աղետալի անդրադառնալ ամբողջ աշխարհի եղանակային պայմանների վրա, հատկապես՝ ծովերի բարձրացման հետ կապված:NASA-ի նոր հետազոտությունը պատկերագրել և համակողմանիորեն հետազոտել է, թե ինչպես են սառցադաշտերը փոփոխման ենթարկվում ու նոր մոդելներ ձևավորում: Հետազոտության գլխավոր հեղինակն ու ղեկավարն է Բեթա Քսաթոն՝ Բուֆալոյի համալսարանից:
Գրենլանդիան հսկայական կղզի է, եթե այն անկախ երկիր լիներ, ապա տարածքով 12-րդը կլիներ: Գրենլանդիայի 80 տոկոսը պատված է սառցով, որը եթե ամբողջությամբ հալչի՝ օվկիանոսները կբարձրանան 7 մետրով: Առկա կանխատեսումները նախանշում են ամբողջ սառցադաշտի կորուստը:
Մանրամասները՝ Ամերիկայի ձայնի տեսանյութում

Գիտնականները համեմատել են նոր ստացված տվյալները եղածի հետ: Մինչ մի քանի ցուցանիշներ միանման են, հին մոդելները չափազանց սահմանափակ են պատկերում զարգացումները: Ուստի ավելի շատ տվյալների առկայությունը հնարավորություն տվեց ավելի ճշգրիտ պատկերացնել՝ ինչպես է փոփոխվում սառցադաշտը ու ինչ հետևանքներ կունենա հալոցքը:
Հետազոտությունը բացահայտեց, որ տարբեր սառցահատվածները յուրովի են փոփոխվում: Որոշ սառցադաշտեր հաստանում են անգամ երբ ջերմաստիճանը բարձրանում է, մյուսները արագորեն հալչում են, ուրիշները՝ բարակում ու հաստանում փոփոխաբար՝ հաճախակի հանկարծակի ետադարձերով:
Երբ սառույցը տաքանում է, սառցադաշտային բեկորները ավելի արագ են սահում: Արագ հոսքը ավելի շատ սառույց է հասցնում օվկիանոս: Գիտնականները կոչում են դա սառույցի դինամիկա: Այն շատ կարևոր ցուցիչ է եղանակային փոփոխման տեղի ունեցող գործընթացները հասկանալու համար:
Ինչպես նշում են NASA-ի գիտնականները, հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչու է մանրակրկիտ ու համակողմանի դիտարկումը կենսական: Տվյալների առկայությունը խիստ կարևոր է ավելի ճշգրիշտ մոդելավորման համար: Իսկ այդ մոդելները իրենց հերթին կարող են օգնել ծովափնյա համայնքներին՝ ժամանակին ճիշտ նախապատրաստվելու ծովերի ու օվկիանոսների բարձրացմանը: