Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետան չափազանց դժգոհ է մնացել Արարատ գյուղում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: Բանն այն է, որ տարիներ շարունակ այս գյուղի գյուղապետն էր նրա եղբայրը` Գրիգոր Մելքոնյանը, սակայն վերջին ընտրություններից հետո համայնքի ղեկավար է դարձել Կարեն Ղազարյանը: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի բնակիչներն ասացին, որ իրենք մեծ հույսեր են կապում նորընտիր գյուղապետի հետ, իսկ, ըստ նրանց պնդումների, Գրետա մայրիկի զայրույթն այնքան մեծ է եղել, որ նա նույնիսկ այցելել է նախագահ Սերժ Սարգսյանին և դժգոհել, թե ինչու՞ Հանրապետականը թևութիկունք չի եղել Վազգենի քեռուն:
ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿԸ դժգո՞հ է նախագահից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet