▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրեթե ամբողջությամբ ցամաքել է Արցախի Սարսանգի ջրամբարը

Հայկական Ալիքը ահազանգում է, որ գրեթե ամբողջությամբ ցամաքել է Արցախի Սարսանգի ջրամբարը։ Սա նշանակում է ոչ միայն բնապահպանական աղետ, այլև Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ, ինչը իր հետ բերելու է այլ աղետալի խնդիրների։

Արցախի Սարսանգի ջրամբարը նման տեսք է ստացել, քանի որ ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ չի թույլատրում հայ մասնագետներին վերացնել Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը: Արցախը մնացել է ներքին էներգապաշարների հույսին, մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ի: Ձմեռային փուլում էլեկտրաէներգիա ստանալու համար աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել ջրամբարից: Ադրբեջանը հավելյալ խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանից Արցախ մտնող գազատարի պարբերական խափանմամբ։ Արդեն մոտ երկու ամիս է Արցախը գազ չունի:

Տեսանյութը՝ համացանցից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին