«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Նորքի տուն ինտերնատի վարակված բնակիչների թիվը 10-ից չի անցնում:

Այս մասին հայտնում է Lurer.com-ը, ում հետ զրույցում ասել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Մեզ մոտ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր ու միջին ծանրության»,- նշել է խոսնակն ու հավելել, որ չնայած ինտերնատի բնակիչների տարիքային շեմը բարձր է ու նրանք խոցելի խումբ են համարվում, այնուամենայնիվ, իրենց կենտրոնում գտնվող քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր չի գնահատվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 բնակչի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:


