▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցի տատիկի դին գտնվեց. նրան հուղարկավորել էին. Նաիրա Զոհրաբյան

 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյումրեցի տատիկի դին գտնվեց

Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի

Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես եւ ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ եւ տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո, սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում եւ տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։

Դժվար է ասել սա այս պատմության happy end-ն, թե՝ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն եւ հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին՝ դեռ չեն կորցրել եւ կհանձնեն հարազատներին»։

Կարդացեք նաև՝ Մարիամ Մալխասյանը մանրամասներ է ներկայացնում տատիկի դիակը կորելու փաստից

Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք Նաիրա Զոհրաբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին