▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցիների և մնացածի բողոքները ոչ ռուսների ոչ էլ Ռուսաստանի դեմ են

Մենք բողոքում ենք որովհետեև մեր իշանությունները նույնիսկ այս սարսափելի ոճրագործության ժամանակ,վախենալով ինքնուրույնությունից և ռուսներից ինչ-որ բան պահանջելուց, նվաստացնում են բոլորիս:

Բողոքում ենք որովհետև իշխանություններն էն աստիճան են կտրվել մարդկանցից,որ չզգալով հասարակության վիրավորվածությունը,վիշտը մի հատ էլ ցիտատներ են բերում ռուսաստանի սահմանադրությունից՝հայտարարելով որ հույս էլ չունենաք արժանապատվության:

Բողոքում ենք տարրական հարցերը լուծելու անկարողությունից և իշխանությունների անգրագիտությունից,երբ ամեն հայտարարություն հակասում է նախորդին և խառնաշփոթ ստեղծում ամենանուրբ հարցերում:

Բողոքում ենք ողբերգության պահերին նույնիսկ մարդկանց հետ մարդավարի,պարզ ,անկեղծ խոսելու անկարողությունից: «Հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ» նախադասությունն արդեն զզվեցրել է բոլորին:Կարծես ուրիշ ձև էլ կարող էր լինել:

Բողոքում ենք,որովհոտոև իրավապահ մարմիններն փոխանակ հանցագործին բռնեին,ցուցարարներին են բռնում տանում քաղմասեր:Իսկ ռուս սահմանապահներն,որ իրավական կապ չունեն ռուսական ռազմաբազայի հետ,հանցագործին բռնում և հանձնում են ոչ թե մեր իրավապահներին այլ ռազմաբազայի իրենց ազգակիցներին:

Մի խոսքով՝ բողոքում ենք նման «ապահով Հայաստան»- ի դեմ:

Պետրոս Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին