▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի մահափորձի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Շեկոն մահացել է

Գյումրիում այսօր տեղի ունեցած  կրակոցների հետևանքով մահամերձ վիճակում հիվանդանոց տեղափոխված Շեկո մականունով հայտնի անձնավորությունը մահացել է:

Հիշեցնենք, որ նա և Քավոր Հարութ մականունով ևս մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի հիվանդանոց: Քավոր Հարութը Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորն է, Շեկոն էլ նրա մերձավորներից: Ըստ տեղեկությունների`  կրակոցներն արձակվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների կողմից: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց որևէ գնահատական կամ մեկնաբանություն տալ կատարվածին` այս պահին միայն ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին:

Տեսանյութը` ԳԱԼԱ հեռուստաընկերության:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին