▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում, ՌԴ 102-րդ ռազամաբազայի զինծառայողը սպանել է 37-ամյա պարուհուն

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է տեղի ունեցել։

 Ոստիկանները նշված փողոցի թիվ 3Ա շենքի բնակարանում հայտնաբերել են վարձակալական հիմունքներով բնակվող ՌԴ քաղաքացի 37-ամյա Եկատերինա Բ․-ի դին, ով ըստ դատական բժշկի նախնական եզրակացության՝ մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։

Մինչ տեղում աշխատում էին դատաբժիշկն ու ոտիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հաշված րոպեների ընթացքում պարզում են ենթադրյալ սպանություն կատարող անձի ինքնությունը և նրան հայտնաբերում են։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ նա հայտնաբերվում է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցից և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից էլ ներկայացվում է զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին։

Կասկածյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 20-ամյա Ալեքսեյ Պ․-ն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Եկատերինա Բ․-ի հետ։

Սպանվածը պարուհի էր։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին