▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 07։20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել: Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան ունեցել է ծանր առողջական խնդիրներ, կյանքի հետ անհամատեղելի համակցված հիվանդություններ։ Այս մասին «Մեդիահաբ»-ին փոխանցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Այս ընթացքում երեխայի ծնողները չեն հայտնվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին