▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ը չի թողնում, որ առավոտը լույսով բացվի

Բարի լույս, Հանրային հեռուստաընկերություն, որ պետբյուջեից եք ֆինանասավորվում՝ հետևաբար և իմ գրպանից, ազատե՛ք ինձ ձեր տաղտկալի առավոտյան ծրագրերից ու հարևանուհիների բամբասանք հիշեցնող հաղորդումից, ազատե՛ք ինձ ձեր կիսագրագետ ու անկենդան լրագրողներից ու հաղորդավարներից, համացանցային դատարկ նորություններից ու ոչ անհրաժեշտ թեմաների քննարկումից...հոգնեցինք էլի...

Մյուս հեռուստաընկերությունները մասնավոր են գործում, իրենց բիզնեսի համար, չես կարող շատ բան պահանջել...բայց դուք.... ախր պետության դեմքն եք ներկայացնում...ինչպե՞ս կարելի է...ինչքա՞ն կարելի է... Ձեր փիառի մասին մտածողները, որպես դժգոհությունների հակափաստարկ, սկսում են մի երկու հաջողված նախագծեր օրինակ բերել..բայց երկու, երեք, չորս...տասը...քիչ են. մենք ունենք լուրջ մտահոգություններ՝ ազգային, պետական

...ախր ձեր դերը այսօր ո՞րն է...կասե՞ք...ինչո՞ւ պիտի անջատեմ հեռուստաալիքը, որի համար նաև ես եմ վճարում....

Հ.Գ Ունայնություն ունայնությանց... Չեն թողնի մարդու առավոտը լույսով բացվի... . սխալվես մի պահ միացրած թողնես:

Դիլանյան Զար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին