▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

 Հ1-ի եթերով անգամ ՔՊ-ականների ֆեյսբուքյան ստատուստներն են ընթերցվել․ դիտորդ

«Գյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրել ենք, որ իշխող ուժի թեկնածուն մեծ աջակցություն է  ստացել կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, իշխող թիմից և ունեցել է անարդարից առաջընթաց, անարդարցի առավելություն մյուս թեկնածուների օգտին»,- Մեդիա Կենտրոնում կայացած ասուլիսում ասաց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանը։

Ըստ նրա, այդ աջակցությունն արտահայտվել է փողոցների  հիմնանորոգմամբ, շտապօգնության մեքենաների հատկացմամբ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շների խնամքի կենտրոն հիմնելով և այլ մեթոդներով։

«Ռեսուրսները գերկենտրոնացրել են այս ընթացքում և ՏԻՄ  աշխատանքը մի քանի անգամ ավելի մեծ թափով է  իրականացվել, այդ ամենը ներկայացվել է որպես ՔՊ արժանիք քարոզչության ընթացքում»,- ասաց դիտորդը։

Մ.Հովեյանի ներկայացմամբ, այլ խնդիր է իրավական համակարգի ոչ համաչափ միջամտության դեպքերը, մասնավորապես, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ  քրեական վարույթները,  ձերբակալությունները, բերման ենթարկելու  դեպքերը։ Նրա խոսքով, այս գործողությունները մեծ ազդեցություն են ունենում ընտրողների կարծիքի վրա։

Նա նշեց, որ վարչական ռեսուրս է նաև տեղեկատվական ռեսուրսը։

«Հանրային հեռուստաընկերությունը կողմնակալություն է դրսևորել լուսաբանման ընթացքում, նախընտրական պաշտոնական  ժամանակահատվածից առաջ անհամաչափ լուսաբանում է  տեղի ունեցել, բնականաբար, ՔՊ օգտին։ Եղել է քարոզչություն, իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ են ելույթներ, հարցազրույցներ ունեցել,  Հ1-ի եթերով անգամ նրանց ֆեյսբուքյան ստատուստներն են ընթերցվել։  Սա վարչական ռեուրսերի չարաշահում է»,- ասաց Մ.Հովեյանը։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին