▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ի PR-ն ու հակաPR-ը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը, պարզվում է, փոխանակ մտածելու իր ղեկավարած հեռուստաընկերության վարկանիշի բարձրացման մասին` առավել «ինքնզինք»-ով է զբաղված և պատվիրել է սեփական PR-ին ուղղված քայլեր իրականացնել:

Asekose.am-ի տեղեկություններով` այդ քայլերը ենթադրում են ինչպես Մարգարիտ Գրիգորյանի` իբրև «Հանրային հեռուստատեսության բարեփոխիչ»  ու հանրության խնդիրներով մտահոգ կերպարի ստեղծում, այնպես էլ` հակահարված բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր քննադատություն են գրում Հանրային հեռուստաընկերության ու կոնկրետ Մարգարիտ Գրիգորյանի հասցեին:

Մի կողմից` կարելի է ողջունել այն կազմակերպությանը, որ ստանձնել է Հ1-ի Մարգոյի PR-ը, քանի որ Մարգարիտ Գրիգորյանը թերևս սրանից հետո յուր աշխատակիցներին չստիպի սոցիալական ցանցերում «կատաղի» մեկնաբանություններ գրել ու իր անձը պաշտպանել «հարձակումներից»: 

Սակայն մեկ այլ կողմից` կարելի է ցավակցել PR կազմակերպությանը, քանի որ, Հանրայինում մեր աղբյուրներից շատերի կարծիքով, օրինակ` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի PR-ով զբաղվելն ավելի դյուրին գործ է, քանի Հ1-ի ներկայիս ղեկավարի:

 

Ամեն դեպքում` հարկատուների հիմնականում արդարացի քննադատությանը  հարկատուների հաշվին սնվող հեռուստատեսության ղեկավարի «արձագանքի» մասին` մենք կտեղեկացնենք ժամանակին և գուցե ժամանակից շուտ ու ըստ կարգի` ինչ, որտեղ, երբ...

 

Մարգո Բաղինյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին