▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացի փռերում, ալրաղացներում և այլ ձեռնարկություններում լրացուցիչ աշխատուժի կարիք. Արցախը դիմում է օգնության

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով օգնել: հայտարարության մեջ ասվում է.

Սիրելի մայրեր և քույրեր

Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:

Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:

Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:

Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին