▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդ անգամ ավելի մեծ մասշտաբով եք խայտառակ լինելու. Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

Պիտի բոլորիդ խնդրեմ մաքսիմալ տարածեք էս տեսանյութն ու գրառումը, որովհետև սրանք նորմալ մարդկային լեզու չեն հասկանում։ Սրանց պետք ա հրապարակային խայտառակ անես, որ տեղներից իրար գան։

Պատմեմ ձեզ Եռաբլուրում տիրող խայտառակության մասին։ Սեպտեմբերի 27-ից ի վեր հազարավոր մարդկանց կյանքը հիմնովին փոխվեց։ Այդ օրվանից սկսած շատ ու շատ ընտանիքների համար Եռաբլուրը դարձել է երկրորդ տան պես։ Շատ դեպքերում անգամ՝ առաջին տան պես...

«Եռաբլուր» զինվորական պանթեոնը ՊՆ-ի զորամաս է համարվում, այսինքն՝ ՊՆ-ն պետք է զբաղվի պանթեոնի բարեկարգմամբ։ Շուտով կլրանա 2 տարին, ինչ բացի նոր փոսեր փորելուց ՊՆ-ն՝ ի դեմս Եռաբլուրի ղեկավարության, գրեթե ոչինչ չի արել տարածքը բարեկարգելու համար։

Փոշին, որ տեսնում եք տեսանյութում, կրկին կիսատ-պռատ աշխատանքների արդյունք ա։ Էդ ողջ հողն ու փոշին նստում ա ամեն օր իրենց որդիների, իրենց ամուսինների, հայրերի ու եղբայրների շիրիմներին այցելող մարդկանց վրա, լցվում ա աչքները ու երեկոյան ժամերին Եռաբլուրից դուրս գալիս քեզ թվում ա, ոչ թե պանթեոնից ես դուրս գալիս, այլ մի մեծ շինհրապարակից։ Ու այսպես արդեն 2 տարի։

Գեներալի պագոններով Եռաբլուրի պատասխանատուներին եմ դիմում. Դուք չե՞ք ամաչում էս վիճակից։ Դուք, որ տենց հպարտորեն կրում եք էդ ուսադիրները, էս պատկերը տեսնելուց ամոթի զգացողություն արթնանո՞ւմ ա մոտներդ, թե՞ ջայլամի պես մի ծակ մտած, ամեն օր ծնողներին մի սուտ ասելով մթնեցնում եք ձեր օրը։

Հիմա որ ասեմ, էլի կասեն ասում ա. դուք էն ադրբեջանցի շեհիդների պանթեոնը տեսե՞լ եք։ Վստահաբար տեսել եք։ Բա հետո Եռաբլուրին նայելուց գետինը չեք մտե՞լ։

Շատ ծնողներ միլիոններ են ծախսել իրենց զավակների շիրմաքարերը տեղադրելու ու կողքերը բարեկարգելու համար, որովհետև հույս չկար, որ ՊՆ-ն ընդհանրապես երբևէ կդներ շիրմաքարերը։ Մինչև հիմա որոշ տեղերում դեռևս 2020-ին, ծնողների կողմից դրած տղերքի նկարներն են։ Քարի մասին դեռ պետքա ա մոռանան...

Եռաբլուրում մինչև հիմա նորմալ ջուր չկա, ասֆալտ չկա, հող ու փոշի ա ամենուր, բայց էս ամենի պատասխանատուները աշխատավարձ են ստանում երբեմն անգամ նույն զոհված տղերքի հարազատների վճարած հարկերից։

Երբ շինաշխատանքներ իրականացնող կազմակերպություններին ասում են, թե խի՞ նորմալ չեք աշխատում, խի՞ եք կիսատ թողել աշխատանքը, պատասխանում են՝ ՊՆ-ն ոնց վճարում ա, տենց էլ աշխատում ենք...

Էս հարցը պետք ա մեկընդմիշտ ու արագ լուծվի։ Սա համազգային խայտառակություն ա։ Եռաբլուրի էս պատկերը բոլորիս ամոթն ա։ Դուք կարող ա անինքնասեր ու անթասիբ եք, պարոնայք պատասխանատուներ, բայց մենք ձեր պես չենք։ Պիտի անեք էն, ինչ ի պաշտոնե պարտավոր եք։ Պիտի բարեկարգեք նենց, ոնց հարիր ա Եռաբլուրին։ Ինչ որ պատ պիտի կառուցեիք, որ էս հողն ու ավազը չլցվի մարդկանց վրա, ջուր պետք ա քաշեիք, որը տենց էլ չեք քաշել, պիտի ասֆալտապատեք, որը տենց էլ չեք արել։

Ես շաբաթվա մեջ մի քանի անգամ այցելում եմ Եռաբլուր։ Ծնողներ կան, որ ամեն օր են այնտեղ։ Հետաքրքրվելու եմ, թե ինչ աշխատանքներ ա արվել էս հրապարակումից հետո։ Ու Աստված մի արասցե, եթե տեղներիցդ իրար եկած չեկաք։ Հաջորդ անգամ արդեն նկարներվ, անուն, ազգանուններով ու ավելի մեծ մասշտաբով եք խայտառակ լինելու։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին