▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վլադիմիր

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության եւ հոգեւոր մտերմության դարավոր ավանդույթների վրա: Ակնկալում եմ, որ հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը ռուս-հայկական դաշնակցային կապերի եւ ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության, ինչպես նաեւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին եւ մերձավորներին քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին