▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաջող, ապեր»․5 երեխաների հայրը համբուրել է մանկության ընկերոջն ու սպանել նրան

1in.am-ը գրում է.Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Արամ Ս.-ի գործի դատական քննությունը:

37-ամյա Արամի խնամքին 5 երեխա կա: Նա մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունվարի 8-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան մայրուղու առաջին կիլոմետրի վրա «Պեժո 407» մեքենայի մեջ հայտնաբերվել է Մհեր Գ.-ի դիակը՝ կրծքավանդակի աջ կեսի, ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերով:

Սպանության կասկածանքով հունվարի 9-ին ձերբակալվել է Արամ Ս.-ն: Հենց նա էլ մեղավոր է ճանաչվել Մհեր Գ.-ի սպանության համար:

Մհերն ու Արամը մանկության ընկերներ են եղել:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին Արամն իր կնոջից իմացել է, որ Մհերը նրան շուրջ հինգ տարի առաջ սեռական հարաբերություններ ունենալու առաջարկ է արել: Արամը հավատացել է կնոջը, որոշել է վրեժխնդիր լինել Մհերից ու սպանել նրան:

2014 թվականի հունվարի 8-ին նա Մհերի մեքենայի մեջ, ընթացքի ժամանակ դանակով մեկ անգամ հարվածել է ղեկին նստած Մհերի կրծքավանդակի աջ կեսին, ապա 9 անգամ հարվածել է նրա ձախ ազդրին ու սպանել է:

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել է: Արամը դիմել է փախուստի:

Ընդհանուր իրավասության դատարանում Արամ Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պնդել է նախաքննության ժամանակ տված լրացուցիչ ցուցմունքը:

Ըստ այդ ցուցմունքի՝ դեպքի օրը ինքն ու Մհերը մեքենայում եղել են երկուսով: Ինքը Մհերին ասել է, թե նրա արածը սրբապղծություն է, քանի որ իրենք ընկերներ են, իսկ նա առաջարկություն է արել իր կնոջը: Մհերը զարմացել է, նայել է ապշած, հետո զենքը պահել է իր վրա: Քանի որ նա իր վրա զենք է պահել, ինքն էլ գրպանից հանել է դանակը ու հարվածել է նրան: Հետո մեքենայից դուրս է եկել շշմած ու թուլացած, դանակը ձեռքին էլ հեռացել է: Մի քիչ գնալուց հետո դանակը շպրտել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

մանրամասները՝ սկզբնաղբյուրում

- See more at: http://fnews.am/?p=2496293&l=am/#sthash.imJlvz45.dpuf
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին