Ամանորյա տոներին ընդառաջ քաղաքական դաշտում հարաբերական անդորր է տիրում: Սակայն որորշ քաղաքական գործիչներ այնուամենայնիվ ներկայացնում են 2015-ին իրենց սպասելիքները:
Մասնավորապես այսօր լրատվամիջոցներում տեղ էր գտել Լևոն Զուրաբյանի հարցազրույցը, որում նա նշում էր.
«2015 թվականին մենք ակնկալում ենք ճշգրիտ գործողություններ քաղաքական այն ուժերից, որոնք ապահովել են քաղաքական ուժերի այս աննախադեպ համախմբումը, որոնք հույս են տվել ժողովրդին: Այդ ուժերի թվում ես նկատին ունեմ նաև Հայ Ազգային Կոնգրեսին: Մենք բոլորս՝ Եռյակը, ամբողջ շարժումը, պետք է շատ ճշգրիտ քայլեր կատարենք, որ ի վերջո իրականանան մեր ժողովրդի ցանկությունները»
Ակներև է, որ այս խոսքով ՀԱԿ-ը փորձում է իր դժգոհությունն արտահայտել իր գործընկեր կառույցներից`մասնավորապես ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ն միշտ չէր որ հաշվի էր նստում Եռյակի անդամ կուսակցությունների հետ և փորձում էր հանդես գալ առաջատարի դիրքում : Ասվածի վառ ապացույցն է Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպվող խորհրդաժողովը, որը, ըստ ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանի, ոչ թե ԲՀԿ-ի միջոցառումն է, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը։