Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս Կանդազին, Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն․․․ *** |
|
Այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը Սամվել Կարապետյանի աջակիցն է․ այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Չնայած Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն պատասխանում, սակայն, մեր տեղեկություններով, Արթուր Ավանեսյանին բերման են ենթարկել, այսպես կոչված, նախընտրական խոստում տալու համար, իբր ինչ-որ մեկի հետ հեռախոսային զրույցում ասել է, որ «լավ կլինի իր համար», եթե իրենք գան իշխանության»,- գրում է լրատվամիջոցը: *** Կանդազին էլ բռնեցին. Ուրեմն 8 տարի կառավարում ես ու միայն ընտրություններից մի քանի ամիս առաջ Բանակում ծառայությունը կրճատում ես, թոշակները բարձրացնում ես, առողջապահական համակարգին միլիարդներ ես հատկացնում, գյուղացուն 0 տոկոսով վարկեր ես սկսում տրամադրել, գիշեր ցերեկ համերգներ քեֆ ուրախություններ ես ֆինանսավորում ու դա համարում ես, որ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ չէ: Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես: Ինչ խոսք, ընտրությունները ՇԱՏ ԱՐԴԱՐ, ԱԶՆԻՎ ՈՒ ՀԱՎԱՍԱՐ պայմաններում են անցնելու: Ռուբեն Մխիթարյան ***
*** |
|
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Մի քանի օր առաջ Կանդազի հետ զրուցում էինք, ասաց՝ չգիտեմ, թե այս ծանր օրերին ինչ կլինի ինձ հետ, ինչքան ներքին թշնամիների կհանդիպեմ, չգիտեմ, ընտրություններից հետո ինչ վիճակում կլինեմ, բայց գիտեմ, որ Արցախում պայքարում էի արտաքին թշնամու դեմ, որ անվտանգ լինի մեր ֆիզիկական սահմանը, հիմա պայքարում եմ, որ հաղթենք ներքին թշնամուն ու ոտքի հանենք մեր երկիրը։ *** |
|
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրավապահները բերման են ենթարկել գնդապետ, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանին` Կանդազին: |


