▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակակրիմինալ»-ն առաջարկում է կալանք դնել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի և բանկային հաշիվների վրա

«Հակակրիմինալ» ՀԿ նախագահ և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը լրագրողներին հայտարարել է, որ իրենք ստեղծել են «սև ցուցակ», որը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը: 

Ներկայացնելով նոր նախաձեռնության նպատակներն ու առաջիկա անելիքները` Գառնիկ Մարգարյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունում ստեղծվել են տարբեր աշխատանքային խմբեր՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական, սպորտային, որոնցում ընդգրկված են հանրապետության լավագույն մասնագետները: 

ՀԿ-ի նպատակն է հայտնաբերել, ձևավորել ապօրինի գործողությունների, թալանի «սև ցուցակ»` թե երկրի ներսում, թե դրսում խոշորագույն հարստություններ կուտակած օլիգարխների: 

Ի դեպ, խումբը պահանջելու է կալանք դնել Հայաստանի երկրորդ նախագահի ունեցվածքի և բանկային հաշիվների վրա, արգելել նրա և նրա ընտանիքի անդամների մուտքը ՌԴ և Եվրոպա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին