▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակամարտության գոտում սպանվել է 93 սիրիացի վարձկան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպանվել է 93 սիրիացի վարձկան, նրանցից 53-ի դիերը հոկտեմբերի 4-ին, տեղափոխել են հայրենիք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են սիրիական ընդդիմության աղբյուրները:

«Նախօրյակին Սիրիա են տեղափոխվել 53 վարձկանների դիեր․․․ Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը կազմում է 93 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Բացի այդ, նրա տվյալներով, անցած հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է մեկնել սիրիացի վարձկանների երրորդ խումբը։ «Ուղարկվել է 430 մարդ»,- ասել է աղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին