▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը հոկտեմբերի 12-ի ընթացքում ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 12-ին հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ: Ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Անցնող ժամերի ընթացքում 3 ԱԹՍ է խոցվել, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի կորուստների մասին թվերը հրապարակելիս հայկական կողմը նշում է միայն խոցված տեխնիկայի թվերը, դրանց մեջ չի ներառվում սարքին վիճակում հակառակորդին վերցված ռազմական տեխնիկան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին