▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը ջախջախվելով հետ է շպրտվել՝ սպանված գնդապետի դին թողնելով մարտադաշտում. ՊԲ

Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները:

Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:

Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին