galatv.am-ը գրում է. Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, ինչպես հայտնի է, թշնամին հարավային և արևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Իսկ զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը ստացել էր վիրավորում և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որի հերթապահ բժշկուհին փոխանցեց, որ Վոլոդյա Հարությունյանին տեղափոխում են մայրաքաղաք՝ բուժումը շարունակելու նպատակով: Վոլոդյան վիրավորում ստացել է երիկամի շրջանում. «Հարությունյան Վալոդյան գալիս է Երևան, երիկամի պրոբլեմ ունի, բերում են, մենք համապատասխան գործիքներ չունենք, այդ իսկ պատճառով ուղղաթիռով տեղափոխեցին Երևան՝Մուրացան հոսպիտալ, այստեղ նախնական բուժում ստացել է, մնացած բուժումը կստանա Երևանում»,-ասաց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժշկուհին:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: