«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որևէ մեկին չի վիրավորել, այլ արտահայտել է կուսակցության դիրքորոշումը, որը շատ հարգալից Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառանալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությանը՝ կապված Գևորգ Պետրոսյանի՝ նույնասեռականների վերաբերյալ նախագծերի հետ:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ հարցի քննարկման ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ ԱԺ նախագահի և ԲՀԿ պատգամավորի միջև, Ծառուկյանն ասել է, որ իրենք ոչ մի աղմուկ չեն բարձրացրել:
Հարցին` կիսո՞ւմ է Արման Աբովյանի հայտարարությունը, թե Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր համար անընդունելի է, որ կարող են համսեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք․․․ Անկախ ամեն ինչից՝ այդ արգելքը պետք է ամրագրված լինի օրենքով:»:
Անդրադառնալով մեծ աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիային՝ Գագիկ Ծառուկյանը նկատեց՝ եթե ցանկանում են բռնության դեմ պայքարել, ապա թող բռնության դեմ պայքարելու մասին օրենք մշակեն:
«Մենք տողատակերով չենք ուզում, ես ասում եմ՝ բերեք մերը ստեղծենք, յուրաքանչյուր բռնության դեմ քառակի պատիժ դնեք, բայց Ստամբուլյան կոնվենցիան մեզ համար անընդունելի է»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
Դիտեք նաև՝