«Հալալ» է Ժողի անթասիբ ուսանողությանը. Սաքուլիկը հիմա ուսխորհրդի նախագահ է...
Ես էլ չգիտեի ու երեկ պատահաբար իմացա։ Հերիք չի այն նախորդ՝ կլորավուն սաքուլիկին դրեցին պրոռեկտոր, բոլոր սաքուլիկներից ամենասաքուլիկը, ես անգամ կասեի բնօրինակ Սաքուլիկը դարձել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ոսանողական խորհրդի նախագահ:
Դրա համար էլ ասում եմ. մալադեց ձեզ՝ Ժողի անթասիբ ուսանողություն, որ հերիք չի շարունակում եք հանդուրժել, որ ուսանողական ինքնակառավարման գլխավոր մարմինը, որը պետք է ներկայացնի ուսանողության շահերը ու պայքարի դրա համար, շարունակում է մնալ հանրապետականի զնաչոկով կերպարների ձեռքում, դեռ մի բան էլ հանդուրժում եք, որ ՈւԽ նախագահ լինի էդ զնաչոկավորներից ամենալկտին ու անդաստիարակը։
Դե հասկանում եմ, Սաքուլիկը կարող է կիլդիմ բռնի, եթե հանկարց դեմ արտահայտվի ինչ որ մեկը, կամ ինչ-որ մի խումբ, բայց դե սիրելու ուսանողներ, ամբողջ աշխարհում ուսանողները հեղափոխություններ են անում, Տյան Ան Միններում տանկերի դեմ են դուրս գալիս, Մայդաններում՝ բերկուտի դեմ են դուրս գալիս, Փարիզներում՝ Դե Գոլլների դեմ են դուրս գալիս, Ամերիկաներում՝ նեգռ սպանող ոստիկանություն... իսկ մեր Ժողի ուսանողությունում փաստորեն մի Սաքուլիկական կուտոկի դեմ սկի դուխ չեն անում դուրս գալ։
Կեցցեն երիտհանրապետականները, կեցցեն սաքուլիկները, նրանք են Հայաստանի վաղվա օրը։