▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները

Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները:

Ուկրաինական ինքնաթիռը՝ 180 ուղեւորրներով եւ ինքնաթիռի անձնակազմով կործանվել է Թեհրանում։

Հիշեցնենք, որ Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավի բոլոր 167 ուղեւորները զոհվել են։

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին եւ դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Հավելենք, որ Իրանում ուկրաինական ուղեւորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին