Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Համացանցում տարածվել են ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալի ձերբակալության կադրերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զեյնալին, ով 2020 թվականին արցախցու էր գլխատել, լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Հայաստանի պահանջով:
Ըստ համացանցում տարածված տեղեկատվության` ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին ոչ միայն 2020թ. սադրում էր Մոսկվայում հայերի նկատմամբ հարձակումները, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը: