Թելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվել՝ Սիսիանի համայնքներից մեկում հայտնված ադրբեջանցու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ուշ գիշեր Սիսիանի համայնքներից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, և ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։ Մեկ այլ համայնքում նրան բռնել են, և ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։ Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել: ՀՀ ՊՆ էլ հայտնում է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում |